22085 դիտում
13:10 24-05-2024
Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. Մամիկոնյանց փողոցում «Վեոլիա ջրի» փնթի աշխատանքի արդյունքում մի քանի օր է՝ թղթե արկղերը դարձել են դիտահորի պաշտպանիչ վահան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արդեն մի քանի օր է՝ Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց և Վրացական փողոցների խաչմերուկի հատման վայրում դիտահորը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար:
3 օր է՝ խնդրի մասին Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի հանձնարարականով՝ թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները «Վեոլիա ջրի» հետ բանակցությունների մեջ են մտել, այդ թվում՝ գրավոր, որպեսզի «Վեոլիա ջրի» հսկողության ու պատասխանատվության տակ գտնվող այդ դիտահորի թերությունը վերացնեն:
Թե երբ «Վեոլիա ջուրը» կբարեհաճի այդ խնդիրը լուծել, միայն Աստծուն է հայտնի, մինչդեռ հենց «Վեոլիա ջուր» ընկերության թերի աշխատանքի պատճառով քաղաքացիների մոտ տպավորություն է ստաղծվել, որ դրա պատասխանատուն Երևանի քաղաքապետարանն ու Արաբկիրի թաղապետարանն են, մինչդեռ, ինչպես միշտ, «Վեոլիա ջուր»-ը մատների արանքով է նայում խնդրին ու այդքան ժամանակ վարորդները ամենաքաղցր խոսքերով են հիշում պատասխանատուներին, տվյալ դեպքում՝ այդ մի քանի բալանոց ծանր խոսքերը ուղղված են հենց «Վեոլիա ջրին»:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+