211652_close_icon
views-count5077 դիտում article-date 15:46 04-11-2023

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. Մասիսի քաղաքապետարանի հարևանությամբ հրդեհ է բռնկվել Opel Astra-ում. օպերատիվ են գործել Մասիսի հրշեջներն ու Արարատի մարզի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքում՝ Մասիսի քաղաքապետարանի հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Մասիսի թիվ 25 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մասիսի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող 2-րդ փողոցում Գարեգին Մկրտչյանին պատկանող Opel Astra մակնիշի ավտոմեքենայում: 

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն: 

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը: 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր