21505 դիտում
11:00 01-11-2023
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Տավուշի մարզում. բախվել են Mercedes-ն ու Peugeot-ը. կա վիրավոր. ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հարությունյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հոկտեմբերի 30-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթար-հրդեհի փաստով: Ժամը 18:50-ի սահմաններում M4 մայրուղու Կիրանց բնակավայրի սկզբնամասում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 27-ամյա Հրայր Ավալյանի վարած Mercedes մակնիշի և 36-ամյա Մհեր Անանյանի վարած Peugeot մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդներից Մ. Անանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ: Հրշեջ փրկարարները մարել են ավտոմեքենաներում առաջացած հրդեհը, սակայն նրանք վերածվել են մոխրակույտի:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+