211652_close_icon

Վիլնյուսի համալսարանում հաստատվել է «Կարապետ Բաբայան» հայագիտական ուսումնասիրությունների կրթական հիմնադրամ

views-count1162 դիտում article-date 19:31 30-10-2023
Հայ Առաքելական եկեղեցու Բալթյան երկրների թեմի առաջնորդ Գերաշնորհ Վարդան եպս. Նավասարդյանի օրհնությամբ Վիլնյուսի համալսարանում Բալթյան երկրների հայոց թեմի Թեմական խորհրդի ատենախետ, դոկտոր Կարապետ Բաբայանի աջակցությամբ հաստատվել է «Կարապետ Բաբայան» հայագիտական ուսումնասիրությունների կրթական հիմնադրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բալթյան երկրների հայոց թեմի «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 30-ին Վիլնյուսի համալսարանում ռեկտոր Ռիմվիդաս Պետրաուսկասի և Հիմնադրամի հիմնադրի միջև կնքվել է համաձայնագիր։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ նախկին դեսպան Տիգրան Մկրտչյանի տարած աշխատանքին, որի արդյունքում հնարավոր է դարձել այդ համագործակցությունը:

Նմանատիպ նյութեր