211652_close_icon

Արցախի նախկին ղեկավարության իրավունքներն ապահովվում են. Ադրբեջանի օմբուդսմեն

views-count1129 դիտում article-date 16:15 30-10-2023
Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիեւան հավաստիացնում է, որ Արցախի նախկին ղեկավարության իրավունքները պահպանվում են։

«Մենք մշտապես հանդիպումներ ենք ունենում։ Հանդիպումներ են եղել նաեւ այն անձանց հետ, որոնք մեղադրվում են Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործություններ կատարելու մեջ։ Նրանց իրավունքներն ապահովվում են։ Մենք ուշադիր վերաբերմունք ենք ցուցաբերում յուրաքանչյուր կալանավորվածի հանդեպ։ Նրանց տրամադրվում է հնարավորություն՝ կապ պահպանելու իրենց ընտանիքների հետ, նրանք ապահովված են թարգմանիչներով»,- ասել է Ալիևան։

Նմանատիպ նյութեր