211652_close_icon
views-count904 դիտում article-date 17:19 29-10-2023

Չինաստան է մեկնել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում՝ մասնակցելու Պեկինի Սյանշանի 10-րդ համաժողովին, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Այս մասին գրում է News.am-ը։

Այցի շրջանակներում նախատեսվում է պաշտպանության նախարարի հանդիպումը Չինաստանի ռազմական ղեկավարության հետ, ինչպես նաև այցելություն այս երկրի ռազմարդյունաբերական համալիրի մի քանի ընկերություններ։

Առաջիկա հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Հիշեցնենք, որ Չինաստան էր մեկնել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նմանատիպ նյութեր