Տիգրան Ավինյանը Օպերայի և բալետի թատրոնում է․ քննարկել է «Երևան» նվագախմբի կազմավորման ծրագրերը
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկել են «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի կազմավորման և համերգային ծրագրերի իրականացման նախապատրաստական աշխատանքները: Այդ մասին գրառում է արել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․
«Նվագախմբի գործունեության ընթացքում ծրագրի ուղղակի շահառու կհանդիսանա շուրջ 500 անձ:
Նվագախմբում ընդգրկված բոլոր սովորողների համար կտրամադրվի փոխհատուցում՝ դպրոցների ուսման վարձավճարի չափով, մինչև ուսումնական տարվա ավարտը: Նույն սկզբունքով նվագախումբն աշխատելու է նաև հետագա տարիներին:
Նախագծի շրջանակում պատանի երաժիշտների համար ձեռք կբերվեն երաժշտական գործիքներ:
Նվագախմբի կազմում ընդգրկված սովորողների ուսուցիչները կստանան ամսական լրավճարներ՝ յուրաքանչյուր սովորողի հաշվարկով:
Նվագախմբի տարբեր գործիքային խմբերի հետ կաշխատեն Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի փորձավարներն ու դիրիժորները»,- գրել է Ավինյանը։