211652_close_icon
views-count1135 դիտում article-date 12:16 26-10-2023

Կռիվը դեռ չի սկսվել. ՀԱՄԱՍ-ի ղեկավարի տեղակալ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավարի տեղակալ Սալեհ ալ Արուրին հայտարարել է, որ «կռիվը դեռ չի սկսվել»։

Tert.am-ի փոխանցմամբ՝ Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման «Ալ-Մանար» հեռուստաալիքին հետ հեռախոսազրույցում ալ Արուրին նշել է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդները մշտական կապի մեջ են «Հեզբոլլահ»-ի հետ և բացահայտել  է, որ ինքը հանդիպել է «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլայի հետ հոկտեմբերի 7-ին՝ ՀԱՄԱՍ-ի հարձակման օրը: 

«Մեր ճակատամարտը նաև «Հեզբոլլահ»-ի ճակատամարտն է», - հավելել է նա:

«Եթե թշնամին մտնի ցամաքով, դա աննախադեպ պարտություն կլինի Իսրայելի համար», - շարունակել է նա՝ նկատի ունենալով Իսրայելի սպասվող ցամաքային ներխուժումը Գազա և պնդելով, որ ՀԱՄԱՍ-ի զինյալները լավ վիճակում են՝ չնայած իսրայելական հարվածներին Գազայի հատվածին։ 

Նմանատիպ նյութեր