211652_close_icon

Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան

views-count982 դիտում article-date 21:48 25-10-2023
Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 25-27-ը պաշտոնական այցով ժամանում է Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակության կազմում են նաև Սենատի պատգամավոր, ԱԺ բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելը, պատգամավոր Անն Ժընըտեն, Եվրախորհրդարանի պատգամավոր Լորանս Ֆարան, Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Լորանս դե Կարը, ֆրանսահայ արվեստագետներ և մշակույթի ոլորտի այլ ներկայացուցիչներ:

Նմանատիպ նյութեր