Ռուսաստանը Թուրքիայում կստեղծի գազային հաբ
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ` թուրքական դիվանագիտական շրջանակների կողմից տրամադրված տեղեկատվության մանրամասներ են հրապարակվել, որտեղ նշվում է, որ Թուրքիայում կստեղծվի գազային հաբ։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Թուրքիայի էներգետիկայի նախարարության և «Գազպրոմի» միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն Թուրքիայում գազային հաբ ստեղծելու վերաբերյալ։ Ըստ այդմ՝ կպատրաստվի և կստորագրվի ճանապարհային քարտեզ, որը հնարավորություն կտա գործնական քայլեր ձեռնարկել ծրագրի կյանքի կոչման համար։ Գազային հաբ ստեղծելու ճանապարհային քարտեզը կարող է իրակացվել մինչև ընթացիկ տարեվերջ։
Նշվում է նաև, որ հոկտեմբերին Մոսկվայում կայացած «Ռուսական էներգետիկայի շաբաթվա» շրջանակներում հանդիպել են Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը և Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփասլան Բայրաքթարը։ Քննարկման օրակարգային հարցը եղել է Թուրքիայի տարածքում միջազգային գազային հաբի ստեղծումը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Պուտինն իր թուրք գործընկերոջ հետ հանդիպմանն առաջարկել էր Թուրքիայում ստեղծել գազային հաբ և նշել, որ դրա ստեղծմամբ հնարավոր կլինի հանգիստ կարգավորել գները «նորմալ, շուկայական մակարդակով, առանց քաղաքական երանգի»։