211652_close_icon
views-count1645 դիտում article-date 12:30 24-10-2023

Մենք ամեն ինչ անելու ենք հաղթանակի համար․ Մխիթարյան

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «ՌԲ Զալցբուրգի» հետ առաջիկա խաղի մասին։

«Ինչ-որ բան փոխվո՞ւմ է, երբ մենք խաղում ենք Չեմպիոնների լիգայում: Ոչինչ չի փոխվում, յուրաքանչյուր խաղ իսկապես կարևոր է մեզ համար։ Մենք հասկանում ենք, որ լավ չսկսեցինք «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում, բայց շատ լավ գործեցինք «Բենֆիկայի» դեմ, ուստի ցանկանում ենք շարունակել մեր ելույթը։
Մենք ավելի հուզված և պատրաստ ենք, քան երբևէ։ «Բենֆիկայի» դեմ մենք արդեն ցույց տվեցինք, որ ցանկանում ենք հաղթել այս հանդիպումներում, և Զալցբուրգի հետ խաղը բացառություն չի լինի. Մենք ամեն ինչ անելու ենք սրա համար։

Սպասու՞մ էի, որ կդառնամ թիմի կարևոր անդամ: Անցումային շրջանից առաջ գլխավոր մարզչի հետ խոսելիս ասացի, որ եկել եմ թիմին օգնելու և ամեն ինչ տալու հանուն խաղի, բայց նա է որոշում կայացրել ընտրության մասին։ Ես միշտ ամեն ինչ արել եմ խաղալու համար և տվել եմ 100%-ը։»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում «Ինտերի» պաշտոնական կայքը։

Երկու խաղից հետո «Ինտերը» D խմբում չորս միավորով երկրորդ տեղում է։

Նմանատիպ նյութեր