1264 դիտում
17:35 22-10-2023
Իսրայելի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ Իրանը ցանկանում ոչնչացնել Իսրայելը
Իրանը ձգտում է ոչնչացնել Իսրայելը և հպատակեցնել ամբողջ Մերձավոր Արևելքը՝ դրա համար օգտագործելով արմատական ՀԱՄԱՍ շարժումը և շիական «Հեզբոլլահը»: Այս մասին The Sunday Telegraph թերթում հրապարակված հոդվածում գրում է Իսրայելի արտգործնախարար Էլի Կոենը։
«Իրանական մոլեռանդ այաթոլլաների վարչակարգը ռազմական, ֆինանսական և քաղաքական աջակցություն է ցուցաբերում ՀԱՄԱՍ-ին: Իրանական ռեժիմը բորբոքում է պատերազմը՝ փորձելով լրացուցիչ ճակատ բացել Լիբանանում իր խամաճիկ «Հեզբոլլահի» օգնությամբ: Նրանք բոլորը ձգտում են Իսրայելի ոչնչացմանը, ինչը թույլ կտա նրանց վերահսկողության տակ առնել ողջ Մերձավոր Արևելքը և տարածել ագրեսիվ իսլամական հեղափոխությունը միջերկրածովյան երկրներում, Եվրոպայում և ամբողջ աշխարհում», - գրում է Կոենը:
«Իսրայելի ժողովրդի դեմ իրականացված նման ագրեսիան կտարածվի ազատ աշխարհի այլ երկրներում, եթե ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունը հիմա չդադարեցվի»,- գրում է նախարարը։

Նմանատիպ նյութեր
1039 դիտում
18:38 13-04-2024
Իսրայելը պատրաստ է պատասխանել, եթե Իրանը սրի իրավիճակը. Իսրայելի բանակի խոսնակ
8752 դիտում
14:45 20-09-2018
Ռոնալդուի քույր. Եղբորս ցանկանում են ոչնչացնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
811 դիտում
14:46 12-01-2025
Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը ձյան պատճառով
895 դիտում
14:22 12-01-2025
Սեուլը հաստատել է, որ Ուկրաինան գերի է վերցրել երկու հյուսիսկորեացի զինվորի
802 դիտում
14:04 12-01-2025
Իրանական զորքերը հակաօդային պաշտպանության զորավարժություններ են սկսել երկրի միջուկային օբյեկտներում