211652_close_icon
views-count865 դիտում article-date 09:41 21-10-2023

Մոսկվայում ադրբեջանցի երիտասարդներ են ձերբակալվել Իսրայելի դրոշն այրելու համար. Tert.am

Մոսկվայում երկու ադրբեջանցի է ձերբակալվել Իսրայելի դրոշն այրելու համար։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

21-ամյա և 19-ամյա Մուրադով եղբայրներն առավոտյան տեսանյութ էին հրապարակել, որում առևտրի կենտրոններից մեկի մոտակայքում այրում էին Իսրայելի դրոշը՝ հաջակցություն Պաղեստինի։

Միջադեպին արձագանքել են իրավապահները և երիտասարդներին դեպքի վայրից բերման են ենթարկել։ Նշվում է, որ նրանց մոտ եղել են Ադրբեջանի ու Պաղեստինի դրոշներ։

Միջադեպի առնչությամբ հետաքննություն է իրականացվում։

Նմանատիպ նյութեր