211652_close_icon
views-count1375 դիտում article-date 23:40 20-11-2023

Թուրք տղամարդը, Իսրայելի դրոշն անարգելով, սպառնացել է ինքնասպան լինել

Նոյեմբերի 20-ին Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Իզմիր նահանգի Քոնաքի շրջանում արտակարգ դեպք է գրանցվել:
Փողոցում թուրք տղամարդը՝ Թուրքիայի դրոշը ձեռքին, իսկ Իսրայելինը՝ ոտքերի տակ, սպառնացել է ինքնասպան լինել իր ձեռքում եղած ատրճանակով: Գրում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ տղամարդը դեպքի վայր է ժամանել մեքենայով, իսկ մեքենայից իջնելիս՝ ոտքի տակ առել Իսրայելի դրոշն ու ատրճանակն ուղղել սեփական գլխին:

Տղամարդուն զինաթափելու համար տարվող աշխատանքներին մասնակցում են մեծ թվով ոստիկաններ: Դեպքի վայր է մեկնել նաև շտապօգնության բրիգադ: Ոստիկանները փորձում են տղամարդուն համոզել վայր դնել ատրճանակը: 

Նշենք, որ Թուրքիայի բնակչության շրջանում հակաիսրայելական կրքերը բորբոքվել են հոկտեմբերի 7-ից ի հետո, երբ Իսրայելը սկսել էր ռմբակոծել Պաղեստինի Գազայի հատվածում բնակվող քաղաքացիական ենթակառուցվածքներն ու հիվանդանոցները: 

Նմանատիպ նյութեր