Թույլ չենք տա, որ ՀԱՄԱՍ-ն ու Պուտինը հաղթեն. Բայդենի ուղերձը՝ ամերիկացիներին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել ազգին ուղերձով, որում ուղիղ կապ է գծել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման և Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման միջև, գրում է The Guardian-ը՝ նկատելով, որ սա Բայդենի նախագահության ընթացքում ազգին ուղերձով դիմելու երկրորդ դեպքն է:
ԱՄՆ նախագահը 15 րոպեանոց ելույթում փորձել է մի հարթության վրա դնել Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունները՝ այդ համատեքստում ընդգծելով Միացյալ Նահանգների պարտավորությունները:
«ՀԱՄԱՍ-ը և Պուտինը տարբեր սպառնալիքներ են ներկայացնում, բայց ունեն ընդհանրություն՝ նրանք երկուսն էլ ցանկանում են ամբողջությամբ ոչնչացնել հարևան ժողովրդավարությունը», - ասել է Բայդենը՝ խոսելով Օվալաձև աշխատասենյակից:
«Մենք չենք կարող և թույլ չենք տա, որ հաղթեն ՀԱՄԱՍ-ի նման ահաբեկիչներն ու Պուտինի նման բռնակալներ», - ասել է Բայդենը: