1540 դիտում
13:33 19-10-2023
Հաստատվեց ցանկը, թե որ հիվանդությունների դեպքում անձը չի կարող պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ օգտագործել
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 19-ի նիստում հաստատեց պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքների կատարմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի համաձայն՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության տրամադրումը ՀՀ քաղաքացուն, օտարերկրյա քաղաքացուն և քաղաքացիություն չունեցող անձին մերժվում է, եթե նա տառապում է Կառավարության հաստատած ցանկում ընդգրկված այնպիսի հիվանդությամբ, որի առկայությունը խոչընդոտում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքների կատարումը:
Նախագծով առաջարկվող հիվանդությունների ցանկը տարածվելու է բոլոր ՀՀ քաղաքացիների, օտար¬երկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա՝ անկախ կարգավիճակից, զբաղեցրած պաշտոնից և այլ հանգամանքներից:
Այդ ցանկում ընդգրկված են հետեւյալ հիվանդությունները.
Օրգանական (ներառյալ սիմպտոմատիկ) հոգեկան խանգարումներ (F00-F09)
Հոգեկան և վարքային խանգարումներ հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով(F10-F19)
Շիզոֆրենիա, շիզոտիպային և զառանցանքային խանգարումներ (F20-F29)
Տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ (F30-F39)
Սթրեսի հետ կապված նևրոտիկ և սոմատոֆորմ խանգարումներ (F40-F48)
Չափահասի անձի և վարքի խանգարումներ (F60-F69)
Մտավոր հետամնացություն (F70-F79)
Էպիլեպսիա (G40)

Նմանատիպ նյութեր
1051 դիտում
11:27 25-01-2024
ՊՆ-ն խստացրել է պետական գաղտնիք պարունակող սպառազինության ցանկը
23817 դիտում
18:57 17-12-2022
ԱԱԾ-ն փաստաբանին կասկածում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեջ
Այս բաժնից
478 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
931 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին