Բաքվում այսօր կշարունակվի գերեվարված Վագիֆ Խաչատրյանի դատը
Բաքվում այսօր կշարունակվի գերեվարված Վագիֆ Խաչատրյանի դատը։ Այդ մասին տեղեկանում ենք ադրբեջանական ԶԼՄ-ներից։
Հիշեցնենք՝ Բաքվի դատարանը հոկտեմբերի 17-ին հրապարակել է Վագիֆ Խաչատրյանի գործով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։
Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել, հերքել է մեղադրանքները:
Հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել էին վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Ադրբեջանից հայտնել էին, որ Խաչատրյանը «գտնվում էր միջազգային հետախուզման մեջ»։
Բաքվում նրան մեղադրում են «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ», իբր հանցագործությունը կատարվել է 1991 թվականի դեկտեմբերին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում։