Եվրահանձնաժողովը կեռապատկի Գազայի հատվածին տրամադրվող մարդասիրական օգնությունը
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ անմիջապես եռապատկելու է Գազայի հատվածին տրամադրվող մարդասիրական օգնությունը:
Այս մասին, news.am-ի փոխանցմամբ, հաղորդում է BBC-ն:
Սա հավելյալ 50 մլն եվրո մարդասիրական օգնություն է, որն, ընդհանուր առմամբ, կազմում է 75 մլն եվրո։ ԵՄ-ն արդեն Պաղեստինի ժողովրդի ամենամեծ օտարերկրյա դոնորն է։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասել է, որ սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի հետ՝ ապահովելու համար, որ այս օգնությունը հասնի Գազայի հատվածի կարիքավորներին:
«Եվրամիության մարդասիրական օգնության այս եռապատկումը կօգնի ապահովել, որ Գազայի խաղաղ բնակիչներն ապահովվեն առաջին անհրաժեշտության պարագաներով», - ասել է Ճգնաժամային կառավարման հանձնակատար Յանեզ Լենարեջեն:
«Կարևոր է ապահովել մարդասիրական օգնության անվտանգ և անսահմանափակ մուտքը», - հավելել է նա: