«Արսենալը» կեռապատկի Մարտինելիի աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Արսենալը» պատրաստվում է բարելավել կիսապաշտպան Գաբրիել Մարտինելիի պայմանագրի պայմանները:
Կողմերը բանակցություններ են վարում խաղացողի աշխատավարձի բարձրացման շուրջ՝ շաբաթական 10 հազ. ֆունտից մինչև 30 հազար:
18-ամյա Մարտինելիի պայմանագիրը «Արսենալի» հետ գործում է մինչև 2024 թվականը: Նշվում է, որ նրանով հետաքրքրված է «Ռեալը»:
Նշենք, որ Մարտինելին ԱՊԼ-ի 24-րդ տուրում՝ «Չելսիի» հետ խաղում գոլի հեղինակ դարձավ: