211652_close_icon

Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումները շարունակվում են. ՀՀ ՄԻՊ

views-count1288 դիտում article-date 20:14 13-10-2023
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում գրառում է արել՝ կոչ անելով միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին արձագանքել Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստին ու նրա իրավունքների խախտման հանգամանքին։

«Բաքվում այս պահին ընթանում է Լաչինի միջանցքում ադրբեջանական ուժերի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը։ Նրա հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումները շարունակվում են։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է արձագանքեն»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր