844 դիտում
19:37 14-06-2023
Եվրախորհրդարանի նիստին տեսակետներ են հնչել, որ ԵՄ գործադիր իշխանությունը կարծես ի վիճակի չէ պատշաճ դատապարտել ԼՂ ժողովրդի հիմնարար իրավունքների խախտումները․ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում, մտքերի փոխանակման ժամանակ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները քննադատական հարցեր են ուղղել ԵՄ արտաքին հարցերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից կիրառվող շրջափակման և այս առնչությամբ ԵՄ քաղաքականության վերաբերյալ:
Նիստի ժամանակ ելույթ ունեցած խորհրդարանականների մեծամասնությունը վերահաստատել է ադրբեջանական ագրեսիայի դեմ ԵՄ առավել խիստ դիրքորոշման անհրաժեշտությունը և դատապարտել Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը։
Նրանք դատապարտել են ԵՄ ղեկավարության անգործությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված և նկատել Հայաստանում ԵՄ ներկայիս առաքելության անարդյունավետությունը։ Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել ԵՄ ղեկավարությանը՝ օգտագործել իր լծակները՝ վերացնելու համար Լաչինի միջանցքի շրջափակումը, որը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի։ Եվրախորհրդարանի պատգամավորները նաև կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, որը չի հարգում միջազգային համաձայնագրերն ու դատական ատյանների որոշումները։ Տեսակետներ են հնչել, որ ԵՄ գործադիր իշխանությունը կարծես ի վիճակի չէ պատշաճ կերպով դատապարտել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների լուրջ խախտումները։
Անդրադառնալով նիստին` ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նկատել է. «Եվրախորհրդարանի պատգամավորների կողմից գործադրվող ճնշումների արդյունքում Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից շրջափակումը շարունակելու դեպքում պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության վերաբերյալ խնդրանքը կփոխանցի ԵՄ նախարարներին։ Մենք բարձր ենք գնահատում Եվրախորհրդարանի պատգամավորների շարունակական ջանքերը, ովքեր իրենց հնարավորությունների չափով տեր են կանգնում Արցախի տեղաբնիկ հայ բնակչության իրավունքներին: Ափսոս միայն, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ հայտարարությունն օգտագործվում է հակահայկական դիրքորոշում ունեցող պատգամավորների, ինչպես նաև Բորելի կողմից՝ հակազդելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ Եվրախորհրդարանի պատգամավորների օրինական մտահոգություններին»։
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
14.06.2023թ.

Նմանատիպ նյութեր
943 դիտում
12:19 29-07-2023
ՀՅԴ Բյուրոյի հրավերով գումարվել է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նիստ
3150 դիտում
09:53 25-01-2019
Արմեն Ռուստամյանը՝ ՀՅԴ Բյուրոյի նախագահ, Հակոբ-Տեր Խաչատուրյանը՝ ներկայացուցիչ. ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը
2007 դիտում
15:24 05-05-2022
Պահանջում ենք՝ զերծ մնալ հայ հասարակության հանդեպ ենիչերիական վերաբերմունքից. ՀՅԴ Հայ դատի Մոսկվայի գրասենյակ
Այս բաժնից
352 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
748 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
661 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը