211652_close_icon
views-count889 դիտում article-date 10:49 09-10-2023

Այսօր ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի

Այսօր Կոլումբոսի օրվա կապակցությամբ ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի:

Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:

Այսօր ԱՄՆ-ում նշում են Կոլումբոսի օրը: 1492թ. հոկտեմբերի 12-ին ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսը իջել է Նոր աշխարհում: Թեև ամերիկյան մյուս երկրների մեծ մասում Կոլումբոսի օրը նշվում է հոկտեմբերի 12-ին, ԱՄՆ-ում այն նշվում է հոկտեմբերի երկրորդ երկուշաբթին:

ԱՄՆ-ում առաջին անգամ զանգվածաբար այս տոնը նշել են 1792թ.՝ Ամերիկայի հայտնագործման 300-ամյակի առթիվ:

Կոլումբոսի օրը 1937-ին պաշտոնապես ճանաչվել է ազգային տոն նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի կողմից: 1971-ից հետո այս տոնը, Կոնգրեսի որոշմամբ, նշվում է հոկտեմբերի երկրորդ երկուշաբթի օրը:

Նմանատիպ նյութեր