Վահե Գևորգյանը Վոլկեր Թյուրքի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության հարցեր
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հոկտեմբերի 6-ին Ժնևում հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Վոլկեր Թյուրքի հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Վահե Գևորգյանը Բարձր հանձնակատարին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտման քաղաքականությունը և մարդու իրավունքների զանգվածային խախտումներն ու ոճրագործությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների իրավունքների պաշտպանության հարցերը։