211652_close_icon
views-count7984 դիտում article-date 23:55 05-10-2023

«Կատարվել է հանցագործություն Հայաստանի դեմ»․ Սերգեյ Մելքոնյան

Para.tv-ն հրապարակել է «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպության համահիմնադիր, արևելագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը գրառումը․

«Կատարվել է հանցագործություն Հայաստանի դեմ։

Այսօր՝ 2023 թվականի հոկտեմբերի 5-ին, Իսպանիայի Գրանադա քաղաքում ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է ստորագրել, որով ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.6 հազար քառ. կմ.։

1. Տվյալ տարածքը ներառում է Հայաստանի Հանրապետության տարածքը՝ Տավուշի և Արարատի մարզերում: Սա ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։

2. Տվյալ տարածքը ներառում է Արցախի Հանրապետության տարածքը: Նման փաստաթուղթը հակասում է Հայաստանի Հանրապետության հիմնարար փաստաթղթերին՝ Հայաստանի անկախության մասին հռչակագրին և ՀՀ Սահմանադրությանը։

Երկրի տարածքը միակողմանի հանձնվում է դե ֆակտո վարչապետի կողմից։

Ադրբեջանն այդ փաստաթուղթը չի ստորագրել։

Տիգրանաշենի (Արարատի մարզ), ներքին Ոսկեպարի, վերին Ոսկեպարի և այլ բնակավայրերի (Տավուշի մարզ) բնակիչները ստիպված կլինեն լքել իրենց տները»։

Նմանատիպ նյութեր