211652_close_icon
views-count820 դիտում article-date 22:15 05-10-2023

Միրզոյանն ու Բորելը քննարկել են ԼՂ-ում էթնիկ զտումներն ու տարածաշրջանային իրավիճակը

Գրանադայում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը` քննարկելով ԼՂ-ում էթնիկ զտումների հարցը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանը X-ի իր էջում տեղեկացրել է, որ խոսել են նաև Հայաստան- ԵՄ գործընկերության օրակարգային թեմաների և դրա հետագա ընդլայնման մասին։ 

«Ինչպես բոլոր հանդիպումներում, ուշադրության կենտրոնում էին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներն ու այն պայմանները, որոնք ստիպել են հայերին լքել ԼՂ-ն։ Քննարկվել է տարածաշրջանային ընդհանուր իրավիճակը»,-հայտնել է Միրզոյանը:

Նմանատիպ նյութեր