211652_close_icon
views-count850 դիտում article-date 23:42 04-10-2023

Ալիեւը հայերի հետ խաղաղության մասին անգամ չի էլ մտածում․ Լևոն Զուրաբյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Հայոց ազգային կոնգրես» կուսակցության համակարգող Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արցախի քաղաքական, ռազմական գործիչների առևանգմանը․

«Ով հրճվում է Ռուբեն Վարդանյանի, Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի եւ Դավիթ Մանուկյանի ձերբակալություններով, ազգային տարրական արժանապատվությունից զուրկ մարդիկ են:

Ձերբակալվածների մասին ինչ կարծիք կամ նրանց հետ ինչ տարաձայնություն էլ ունենան, այդ արգահատելի չարախնդությամբ դրանք համերաշխ են դառնում Ալիեւի կառուցած եւ համակարգային հայատյացության վրա հիմնված ադրբեջանական պետության հետ:

Ալիեւի նման մանրոգի պահվածքի միակ նպատակն է կոտրել հայերի ոգին անգամ այն բանից հետո, երբ Արցախի հայերը Ադրբեջանի համար էլ որեւէ խնդիր չեն ստեղծում: Միայն այդ քայլն առանձին վերցրած ցույց է տալիս, որ Ալիեւը հայերի հետ խաղաղության մասին անգամ չի էլ մտածում:

Բայց Ալիեւի պահվածքը գոնե բացատրություն ունի: Իսկ էս հրճվողներինը ինչո՞վ կարելի է բացատրել, եթե ոչ Ադրբեջանի կողմից հավաքագրված լինելու հանգամանքով»,- գրել է նա։ 

Նմանատիպ նյութեր