211652_close_icon
views-count5686 դիտում article-date 14:04 04-10-2023

Բաքու տեղափոխված Արայիկ Հարությունյանն արդեն հարցաքննվել է. փաստաբան. Tert.am

Նախօրեին ձերբակալված և Բաքու տեղափոխված Արայիկ Հարությունյանը, որը նախկինում ծառայել է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում, արդեն հարցաքննվել է։

Ինչպես չորեքշաբթի հայտնել է Trend-ը, այս մասին ասել է նրա փաստաբան Ալով Սաֆարալիևը։

«Հարությունյանը հարցաքննվել է, միայն կարող եմ ասել, որ նրա տված ցուցմունքը կօգնի գտնել բազմաթիվ հարցերի պատասխաններ»,- նշել է նա։

Ըստ փաստաբանի՝ Հարությունյանի ֆիզիկական և հոգեբանական վիճակը «նորմալ է»։

«Ես կպաշտպանեմ նրան Ադրբեջանի օրենքների, միջազգային կոնվենցիաների պահանջների և իրավական էթիկայի համաձայն։ Մի խոսքով, ես բարեխղճորեն կատարելու եմ իմ մասնագիտական պարտքը»,- հավելել է փաստաբանը։

Նշենք, որ Հարությունյանից բացի ձերբակալվել և Բաքու են տեղափոխվել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը:

Նմանատիպ նյութեր