211652_close_icon
views-count793 դիտում article-date 20:17 03-10-2023

ԿԽՄԿ-ն աջակցել է վերջին օրերին ԼՂ-ից շուրջ 100 հիվանդ և տարեց մարդկանց գտնելուն ու տարհանելուն

ԿԽՄԿ աշխատակիցները սեպտեմբերի 29-ից օգնել են Լեռնային Ղարաբաղից գտնել և տարհանել  ավելի քան 100 տարեց, հիվանդ և հաշմանդամություն ունեցող անձանց։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչության X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցի  պաշտոնական էջում։

Նշվում է, որ ԿԽՄԿ-ի աշխատակիցները հավաքել, ստուգել են նրանց մասին տեղեկությունները, ինչը հետագայում թիմերին թույլ է տվել տեղում հայտնաբերել այդ մարդկանց և օգնել նրանց տարհանվել, եթե նրանք ցանկանան։

«Սեպտեմբերի 29-ից մեր աջակցությամբ շուրջ 100 խոցելի անձինք բարեհաջող տեղափոխվել են կենտրոնական հրապարակ, որտեղից վերջին հասանելի ավտոբուսներն ու շտապօգնության մեքենաները նրանց տեղափոխել են Հայաստան»,- ասված է ներկայացուցչության ցանցի  պաշտոնական էջում։

Նմանատիպ նյութեր