211652_close_icon
views-count736 դիտում article-date 12:39 03-10-2023

ԼՂ-ից Հայաստան են ժամանել 100,617 տեղահանված արցախահայեր. Նազելի Բաղդասարյան

Հոկտեմբերի 3-ի ժամը դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100, 617 անձ ժամանել է Հայաստան: Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Հակարիի կամուրջը հատել է 21.191 տրանսպորտային միջոց։ Հաշվառում է անցել 91.918 անձ։

Բաղդասարյանը նաև հայտնեց, որ Արցախից բռնի տեղահանվածներից 50 տոկոսն օգտվել է պետության կողմից առաջարկած կեցավայրերից: Տարբեր բժշկական կենտրոններում բուժում է ստանում 345 անձ, նրանցից շատերի վիճակը մնում է ծանր և ծայրահեղ ծանր. վերակենդանացման բաժանմունքում կա 9 երեխա, որոնցից 2-ի առողջական վիճակում կա դրական տեղաշարժ: 

Նմանատիպ նյութեր