211652_close_icon

Women's Club-ի անդամների ուղերձը՝ արցախցիներին (VIDEO)

views-count1939 դիտում article-date 10:58 03-10-2023
Women's Club նախագխծի անդամներն այս շրջանում ԱՄՆ-ում են, որտեղ սեպտեմբերի 22-ին եւ 24-ին պետք է կայանար հումորային նախագծի ելույթը։ Այն, սակայն, հետաձգվեց Արցախում տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված։ Նախագծի անդամները դեռ Լոս Անջելեսում են, բայց խոստանում են շուտով վերադառնալ հայրենիք ու միանալ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օգնելու գործընթացին։ Պոնչ Իսպիրյանն ինստագրամյան իր էջում ակումբի անդամների մասնակցությամբ հոլովակ է տեղադրել, որտեղ ասում է․

«Ինչպես տեղյակ եք, մենք գտնվում ենք Լոս Անջելեսում, բայց շատ շուտով լինելու ենք Հայաստանում եւ կմիանանք Արցախից եկած մեր քույրերին եւ եղբայրներին օգնելու գործին։ Ողջունում ենք մեր բոլոր գործընկերներին, ովքեր արդեն անցել են աշխատանքի։ Այո, մենք պետք է շարունակենք աշխատել, շարունակենք արարել, որպեսզի առաջ գնանք եւ ավելի ուժեղանանք։ Սիրելի արցախցիներ, պինդ կացեք, մենք ձեր կողքին ենք»։ 
 

Նմանատիպ նյութեր