211652_close_icon
views-count6032 դիտում article-date 21:42 02-10-2023

Ամենաթանկ բանը հայի համար իր պետականությունն է, իր երկիրը. Խաչիկ Հարությունյան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ս/թ հոկտեմբերի 1-ին, Հայաստանի նկարիչների միությունում կայացավ Խաչիկ Հարությունյանի անհատական ցուցահանդեսի բացումը:

Ցուցահանդեսը նվիրված է արվեստագետի  ծննդյան 70-ամյակին և նկարների վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է Արցախի մեր հայրենակիցներին։

 Բացմանը ելույթ ունեցավ Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը և հավելեց, որ ինքն է հորդորել արվեստագետին, այս ծանր օրերին անպայման բացել ցուցահանդեսը,քանի որ ինչքան էլ դժվար օրեր ապրենք, չպետք է հուսահատվենք, որովհետև հենց դա է ուզում թշնամին։

«Այն երկմտանքը, որ այս տասնօրյակում ես ունեի, բացե՞լ, թե՞ չբացել ցուցահանդեսը, որովհետև ոչ ցերեկներն էի կարողանում աշխատել, ոչ գիշերները քնել։Մեկ թևաթափ ես լինում, մեկ սթափվում ու մտածում, որ թշնամին ո՞վ է, որ իր չարանենգ ու հակամարդկային երևույթներով ազդի մեր արվեստի ու մշակույթի վրա։ Զինվորը պետք է կռվի, հացթուխը հաց թխի, արվեստագետը նկարի, երաժշտություն հնարի, և իզուր չէր որ Լենինգրադի բլոկադայի տարիներին Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիան հնչեց։

Ամենաթանկ բանը հայի համար իր պետականությունն է, իր երկիրը… Շատ երկրներում եմ եղել, բայց Հայաստանի պես երկիր չկա: Մենք ապրում ենք լավագույն երկրներից մեկում ու պետք է գոյատևենք,4000 տարի առաջվանից սկսել ենք, մի 4000 էլ կգնանք»: - իր ելույթում նշեց արվեստագետը։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ս/թ հոկտեմբերի 7-ը։

Վարսի Հակոբյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր