211652_close_icon
views-count54144 դիտում article-date 17:40 02-10-2023

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 2-րդ թունելում հերթական ավտովթարն է տեղի ունեցել. Opel Astra-ն գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, հերթական ավտովթարն է տեղի ունեցել Լոռու մարզում՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 2-րդ թունելում:

Ժամը 08:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 29-ամյա Գևորգ Բ.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, 2-րդ թունելի մեջ գլիվայր շրջվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Դեպքի վայր է ժամանել Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը, բժիշկների կողմից բուժօգնություն ստանալուց հետո, հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ  դասակի պարեկները, գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են կատարել նույն դասակի ավագ պարեկ Արսեն Սիրադեղյանն ու կրտսեր պարեկ Վաղինակ Սարգսյանը: Վթարի փաստով Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 3 թունելներից 2-րդ թունելում ամենից շատ ավտովթարներն են տեղի ունենում, այդ թվում՝ ողբերգական:

30 տարի է՝ մասնագետները չեն կարողանում գտնել հարցի լուծման բանալին, թե ինչ անեն, որ թունելում ավտովթարներ տեղի չունենան:

Լւոսանկարները՝ Արմինե Դանիելյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր