211652_close_icon
views-count970 դիտում article-date 14:41 01-10-2023

Վեհափառի հանդիսապետությամբ Սուրբ Գեղարդը դուրս բերվեց Մայր տաճարից

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացել է Արցախի համար համազգային աղոթք։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնը։

Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հայաստանյան եկեղեցիներում պարբերաբար կատարվելու են ամենօրյա աղոթքներ՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի։

Համազգային աղոթքի այս օրը դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որը հավատացյալների երկրպագության համար բաց խորանում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը։

Վեհափառի հանդիսապետությամբ Սուրբ Գեղարդը դուրս բերվեց Մայր տաճարից և թափորի ուղեկցությամբ բերվեց դեպի «Սուրբ Տրդատ» բաց խորան, որտեղ էլ պատարագ է մատուցվում։

Այսօր դուրս են բերվելու նաև այլ տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ։

Նմանատիպ նյութեր