211652_close_icon

Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված 10 երեխա դեռ վերակենդանացման բաժանմունքներում են

views-count982 դիտում article-date 22:10 30-09-2023
Բժշկական տարբեր կենտրոնների վերակենդանացման բաժանմունքներում շարունակում են բուժումը Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված տասը երեխա, որոնցից հինգը տուժել են պայթյունի հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Երեխաների առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր»,–հայտնում են գերատեսչությունից։

Տարբեր ախտորոշումներով տասնյակ երեխաներ ստացիոնար բուժօգնություն են ստանում մայրաքաղաքի և մարզային բժշկական կենտրոններում։

Նմանատիպ նյութեր