1171 դիտում
19:27 30-09-2023
Փաշինյանը վախենում է Ադրբեջանի հետ կռվել, բայց պшտերազմ է հայտարարում Ռուսաստանին. Վազգեն Մանուկյան
Նիկոլ Փաշինյանը վախենում է Ադրբեջանի հետ կռվել, բայց պատերազմ է հայտարարում Ռուսաստանին, բա հիմա՞ր չէ այդ մարդը:
Այս մասին Ազգային կոմիտեի հրավիրած հանրահավաքին իր ելույթում նշեց կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը:
Վերջինս ասաց, թե շատերը մտավախություն ունեն, որ Հայաստանում էլ իշխանափոխության դեպքում պատերազմ կլինի, ինչպես՝ Արցախում: Սակայն, ըստ քաղաքական գործչի, իրականությունն այլ է:
«Ասում են՝ Նիկոլին փոխենք պատերազմ կլինի: Իրականությունն այն է, որ Թուրքիան ու Ադրբեջանը տող առ տող գիտեն մեզ հետ ինչ են անելու, և եթե Նիկոլին չփոխենք դա անելու են: Ալիևն ու Էրդողանը գրատախտակի վրա գրել են՝ ինչ են անելու, հիմա այդ տողերը ջնջում են: Արդեն ջնջել են Արցախի հարցը, որը լուծել են: Սա պայքար է հայ ժողովրդի, Հայաստանի լինել- չլինելու համար և մեխի գլուխը Փաշինյանն է: Կան գործողություններ, որոնք աշխարհից են կախված, կան նաև, որ մեզանից են կախված, այդ մեխի գլուխը պետք է դեն գցենք»,-շեշտեց Մանուկյանը:
Նա բանակին կոչ արեց ոտքի կանգնել իշխանափոխության հարցում՝ նշելով, որ վաղը ավելի շատ արյուն կարող են թափել։
Մինչև Ազգային կոմիտեի անդամը ելութ էր ունենում և հերթական թեզերն էր կրկնում, հրապարակում հավաքված քաղաքացիներն իրենց դժգոհություն էին հայտնում և պահանջում ընդդիմությունից ներկայացնել իրենց հստակ գործողոթյունները:

Նմանատիպ նյութեր
7989 դիտում
11:20 18-03-2016
«Երկրի վրա ամեն ինչ վախենում է ժամանակից, բայց ժամանակը վախենում է բուրգերից». Քեոփսի բուրգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1024 դիտում
23:06 23-11-2024
Այս տարի Ավանում 14․000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան
1054 դիտում
22:44 23-11-2024
Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը
1633 դիտում
22:37 23-11-2024
ԳՇ բարձրաստիճան պաշտոնյան մասնակցել է իր անունը կրող դասասենյակի բացմանը