211652_close_icon

Ադրբեջանի դատախազությունը հայտնել է Դավիթ Բաբայանի ձերբակալության մասին

views-count1294 դիտում article-date 15:28 30-09-2023
Ադրբեջանի դատախազությունը հայտնել է, որ ձերբակալել է Արցախի նախկին ԱԳ նախկին նախարար, նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանին։

Հիշեցնենք, որ Դավիթ Բաբայանն ինքն էր ինչ-ինչ դրդապատճառներից ելնելով թողել Ստեփանակերտն ու մեկնել Շուշի, որտեղ էլ նրան ձերբակալել են։ Ըստ ամենայնի, ադրբեջանցիները սպառնացել էին Բաբայանին, որ նա չի կարողանալու անցնել Հաքարիի կամուրջը, ինչպես նաև սպառնացել, որ կդժվարացնեն դեպի Հայաստան անցումը նաև այլ արցախահայերի համար։

Հիշեցնենք, որ այս պահին հաստատված տվյալներով ադրբեջանական գերության մեջ են Ռուբեն Վարդանյանը, Լևոն Մնացականյանը և Դավիթ Մանուկյանը։

Նմանատիպ նյութեր