211652_close_icon
views-count955 դիտում article-date 18:03 29-09-2023

Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսսարին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսսարին: Նա նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Էստոնիայի հետ դինամիկ զարգացող բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ վստահության եւ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Կողմերն ընդգծել են երկկողմ օրակարգում միջխորհրդարանական համագործակցությունը՝ կարեւորելով խորհրդարանական բարեկամական խմբերի նշանակալի դերը:

ՀՀ ԱԺ նախագահն արժեւորել է Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի` մոտ ժամանակներում նախատեսված այցը՝ նշելով, որ մեր երկրի համար այս ծանր եւ մարտահրավերներով լի ժամանակաշրջանում հարկավոր են նման այցերը:

Քննարկվել են միջազգային խորհրդարանական համագործակցության հեռանկարները:

«Իհարկե, չեմ կարող չանդրադառնալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվող մեր հայրենակիցների հարցին: Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետեւանքով հարյուրավոր զոհեր եւ վիրավորներ ունենք: Բաքուն իրականացնում է հայաթափման քաղաքականություն»,- շեշտել է Ալեն Սիմոնյանը:

Էստոնացի գործընկերն այս հարցում կարեւորել է միջազգային հանրության համարժեք արձագանքը՝ ընդգծելով, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն առաջնային է իրենց համար:

Նմանատիպ նյութեր