211652_close_icon

Այսօր «Եռաբլուրում» 14 հուղարկավորություն է լինելու

views-count1333 դիտում article-date 12:13 29-09-2023
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին «Եռաբլուր» պանթեոնում 14 հուղարկավորություն է լինելու:

Այս մասին NEWS.am-ին հայտնել է Եռաբլուրի անվտանգության պատասխանատուներից մեկը:

Նշենք, որ առաջիկա երեք օրերին եւս հուղարկավորություններ են նախատեսված «Եռաբլուրում»:

Հիշեցնենք, որ այսօր «Եռաբլուր» պանթեոնում տեղի ունեցավ Արցախի Մարտունու քաղաքապատ Ազնավուր Սաղյանի հուղարկավորությունը, որին ներկա էին Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Արցախի անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Սամվել Բաբայանը:

Մարտունու քաղաքապետ 34-ամյա Ազնավուր Սաղյանը զոհվել է սեպտեմբերի 20-ին՝ Ադրբեջանի զինված ուժերի հարձակման հետեւանքով:

Նմանատիպ նյութեր