18602 դիտում
18:22 28-09-2023
Պահնորդական կազմակերպության աշխատակիցներն իրենց վերջնահաշվարկի գումարները չեն ստացել․ aravot.am
Aravot.am-ը գրում է․ 2022թ. նոյեմբերի 10-ին «Պահապան 1» պահնորդական ընկերությունից զանգում են հանրապետության կարեւորագույն օբյեկտների պահպանությունն իրականացնող իրենց աշխատակիցներին, ասում՝ «գրքերը հավաքեք, պոստերից դուրս եկեք, թողեք գնացեք տուն»: Եվ դա ասվում է բանավոր: Մինչ օրս որեւէ գրավոր հրաման, իրենց վերաբերվող փաստաթղթեր այս աշխատակիցները չունեն: Ամեն բան ասվել է բանավոր: Այդ օրվանից նրանք ազատվել են աշխատանքից… «Պահապան 1»-ը հարկ չի համարել ստանալ իր աշխատակիցներից տրված տեխնիկական միջոցները` ռետինե մահակները, փարոսիկները, ձեռնաշղթաները, հատուկ համազգեստը, վճարել նրանց թե աշխատավարձերը, թե վերջնահաշվարկ կատարել:
«2018 թվին Պետեկամուտների կոմիտեն տենդեր հայտարարեց, որպեսզի անվտանգությունը տան տարբեր կազմակերպությունների: Աշխատեցինք այդ ժամանակ «Արմոբիլ» ՓԲԸ-ում մոտ մեկ տարի, իսկ ապա` 24-ժամյա ռեժիմով «Պահապան 1»-ում: Հիմա աշխատում ենք «Քինգ Մարշալ» ընկերությունում»,-ասում է շաբաթ օրը Ավանում գտնվող «Պահապան 1» ընկերության վարչական շենքի դիմաց հավաքված քսանից ավելի անձանցից մեկը: Իսկ հավաքվածներն այս պահին ապահովում են պահպանվող օբյեկտների, շենքերի, շինությունների, կառույցների, դրանց հարող տարածքների անվտանգությունը, համարվելով «Քինգ Մարշալ» ընկերության աշխատակիցներ:
Հավաքին միացան նաեւ Գյումրիի, Վանաձորի անվտանգության աշխատակիցները: «Առավոտի» հետ զրույցում նրանք ներկայացան, նրանց մեջ էին Արարատյան մաքսատան (Իսակովի 10), Ներքին անվտանգության շենքի (Անդրանիկի 37), Հարկայինի (Մոլդովական), 3-րդ դեղատան անվտանգությունն ապահովողները…
Ինչու էին հավաքվել, եւ ինչ կատարվեց վարչական շենքում, երբ նրանք հանդիպեցին «Պահապան 1»-ի ֆինանսական գծով պատասխանատու Գառնիկ Ղալեջյանին, ծառայության պետ Նվեր Փիլոյանին:
Պարզվեց, նախկին գործատուի հետ հարցերը դեռ ավարտված չեն, քանի որ «Պահապան 1»-ը չի վճարել նրանց կիսատ աշխատավարձերը, արձակուրդային գումարները, վերջնահաշվարկ չի կատարել, անգամ չի կատարել ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կարգադրագիրը, 10 օրվա ընթացքում վճարել իրեն դիմած պահպանության աշխատակիցների վճարները: Շուտով կլրանա մեկ տարին…
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր
1210 դիտում
15:23 25-09-2023
Պահնորդական կազմակերպության աշխատակիցներն իրենց վերջնահաշվարկի գումարները չեն ստացել
1201 դիտում
15:10 19-05-2022
ՀՀ միջուկային անվտանգության կոմիտեի նախագահին աշխատանքից ազատելու վերջնահաշվարկի համար 15,6 մլն դրամ հատկացվեց
Այս բաժնից
970 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1063 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1246 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ