211652_close_icon
views-count1213 դիտում article-date 15:23 25-09-2023

Պահնորդական կազմակերպության աշխատակիցներն իրենց վերջնահաշվարկի գումարները չեն ստացել

2022թ. նոյեմբերի 10-ին «Պահապան 1» պահնորդական ընկերությունից զանգում են հանրապետության կարեւորագույն օբյեկտների պահպանությունն իրականացնող իրենց աշխատակիցներին, ասում՝ «գրքերը հավաքեք, պոստերից դուրս եկեք, թողեք գնացեք տուն»: Եվ դա ասվում է բանավոր: Մինչ օրս որեւէ գրավոր հրաման, իրենց վերաբերվող փաստաթղթեր այս աշխատակիցները չունեն, գրում է Aravot.am-ը:

Ամեն բան ասվել է բանավոր: Այդ օրվանից նրանք ազատվել են աշխատանքից… «Պահապան 1»-ը հարկ չի համարել ստանալ իր աշխատակիցներից տրված տեխնիկական միջոցները` ռետինե մահակները, փարոսիկները, ձեռնաշղթաները, հատուկ համազգեստը,  վճարել նրանց թե աշխատավարձերը, թե վերջնահաշվարկ կատարել:

«2018 թվին Պետեկամուտների կոմիտեն տենդեր հայտարարեց, որպեսզի անվտանգությունը տան տարբեր կազմակերպությունների: Աշխատեցինք այդ ժամանակ «Արմոբիլ» ՓԲԸ-ում մոտ մեկ տարի, իսկ ապա` 24-ժամյա ռեժիմով «Պահապան 1»-ում: Հիմա աշխատում ենք «Քինգ Մարշալ» ընկերությունում»,-ասում է շաբաթ օրը Ավանում գտնվող «Պահապան 1» ընկերության վարչական շենքի դիմաց հավաքված քսանից ավելի անձանցից մեկը: Իսկ հավաքվածներն այս պահին ապահովում են պահպանվող օբյեկտների, շենքերի, շինությունների, կառույցների, դրանց հարող տարածքների անվտանգությունը, համարվելով «Քինգ Մարշալ» ընկերության աշխատակիցներ:

Հավաքին միացան նաեւ Գյումրիի, Վանաձորի անվտանգության աշխատակիցները: «Առավոտի» հետ զրույցում նրանք ներկայացան, նրանց մեջ էին Արարատյան մաքսատան (Իսակովի 10), Ներքին անվտանգության շենքի (Անդրանիկի 37), Հարկայինի (Մոլդովական), 3-րդ դեղատան անվտանգությունն ապահովողները… Ինչու էին հավաքվել, եւ ինչ կատարվեց վարչական շենքում, երբ նրանք հանդիպեցին «Պահապան 1»-ի ֆինանսական գծով պատասխանատու Գառնիկ Ղալեջյանին, ծառայության պետ Նվեր Փիլոյանին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր