211652_close_icon
views-count1384 դիտում article-date 13:49 27-09-2023

Հարց եմ տալիս հին ու նոր իշխանություններին՝ ի՞նչ գործ ունեին մեր զավակներն այն հողում, որը պետք է ընդունեիք Ադրբեջանի մաս․ Արցախի հերոսի մայր․ tert.am

Այսօր մենք գոյաբանական խնդրի առաջ ենք կանգնած, և դրա համար պետք է պատասխանատվության ենթարկվեն և՛ ներկաները, և՛  նախկինները։  

Այս մասին «Եռաբլուր»-ում Tert.am-ի հետ զրույցում ասել է 44-օրյա պատերազմում զոհված, Արցախի հերոս Ալեն Մարգարյանի մայրը՝ Նազելի Տերտերյանը։

Նրա խոսքով՝ բոլոր իշխանությունները մեկ շղթայի նույն օղակներն են, որ հանցավոր համաձայնությամբ հայ ժողովրդի ճակատագիրը հասցրին այս օրվան և ոտնակոխ արեցին ժողովրդի հավատն ու հույսը։

Պատերազմից երեք տարի անց Նազելի Տերտերյանը հարց է ուղղում ներկա և նախկին իշխանություններին, թե ինչո՞ւ իրենց զավակներին զոհաբերեցին այն հողում, որը պետք է Ադրբեջանի մաս ճանաչեին։

«Եկան նորերը և հանկարծ նոր հայտնաբերեցին, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ 2018 թվականին մի՞թե դա չպետք է լիներ իշխանության գերխնդիրը՝ պարզել, վերհանել բոլոր արխիվները, հստակեցնել բոլոր բանավոր ու գրավոր պայմանավորվածությունները, ստանձնած պարտավորությունները խորությամբ ուսումնասիրել և դրանից բխող քայլեր ձեռնարկել»,- հարց բարձրացրեց զոհվածի մայրը։

Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր