211652_close_icon

Արցախից տեղահանված կինը ծննդաբերել է Երևանում

views-count991 դիտում article-date 16:25 26-09-2023
Լեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից:

Մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ:

Միաժամանակ, Նորածնային և մանկական արտագնա անհետաձգելի ծառայությունների միջոցով երեկ Երևանի մասնագիտացված բուժհաստատություններ են տեղափոխվել 4 նորածին և 1 երեխա:

Բոլորի առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ կայուն ծանր է: Վերջիններս ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

 

Նմանատիպ նյութեր