Կինը ծննդաբերել է Մոսկվայի կայարաններից մեկում
Մոսկվայի էլեկտրագնացքի աշխատակիցները ծնունդ են ընդունել: Հնգամյա երեխայի հետ երթեւեկող կինը աշխատակիցներին խնդրել է օգնել իրեն, քանի որ սկսվել էին երկունքի ցավերը:
Ծննդաբերությունը բարեհաջող է անցել, եւ գնացքի կայարաններից մեկում փոքրիկը լույս աշխարհ է եկել: Նրան եւ մորը տեղափոխել են ծննդատուն: Բժիշկների խոսքով` նրանց վիճակը լավ է: