211652_close_icon

Արցախյան կողմը հայտնել է՝ ինչ է քննարկվել Արցախի ու Ադրբեջшնի ներկայացուցիչների հանդիպմանը

views-count2047 դիտում article-date 19:56 25-09-2023
Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ՝ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպմանը քննարկվել են՝

  մի շարք հումանիտար հարցեր, այդ թվում՝ ռազմական գործողություններից հետո զոհվածների և անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը,
  կարևորել բնական գազի մատակարարման վերականգնման,
  էներգահամակարգի և ջրամատակարարման ոլորտի անխափան աշխատանքի անհրաժեշտությունը։

Արցախի ներկայացուցիչներն ընդգծել են վիրավորների, հղիների, անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող երեխաների և քաղաքացիների տեղափոխումը ՀՀ մասնագիտացված բուժհաստատություններ։

 Հարցի շուրջ կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն և նախանշել հաջորդ հանդիպման օրակարգը։

Նմանատիպ նյութեր