211652_close_icon
views-count859 դիտում article-date 14:03 25-09-2023

Իվանյանում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցություններ են ընթանում

Արցախի Իվանյան գյուղում (Խոջալու-խմբ) Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հերթական բանակցություններ են ընթանում։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ Արցախից բանակցություններին մեկնել է Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը, ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տնօրեն Սերգեյ Մարտիրոսյանը։

Ադրբեջանական կողմը ներկայացնում է պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշանակել էր Արցախի հայ բնակիչների հետ շփումների գծով պատասխանատու: Վերջինս ծնվել է Արցախում՝ Մարտակերտ քաղաքում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում կայացել է Ադրբեջանի և Արցախի պատվիրակությունների առաջին հանդիպումը։

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր