211652_close_icon
views-count4213 դիտում article-date 20:07 24-09-2023

Մեր շարժումն ունի մի հովանավոր, այդ հովանավորը հայրենասեր հայն է, ՀՀ քաղաքացին․ Հայկ Մամիջանյան

Մեր շարժումն ունի մի հովանավոր, այդ հովանավորը հայրենասեր հայն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին։

Համնրահավաքի հարթակից դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Ազգային կոմիտեի» անդամ Հայկ Մամիջանյանը․

«Ու ցանկացած մարդ, ով կասկածի տակ կդնի Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը, իմ անձնական թշնամին է։ Նիկոլ Փաշինյան, դու իմ անձնական թշնամին ես»,- հայտարարեց Մամիջանյանը։

Նրա խոսքով, Նիկոլ  Փաշինյանը ձախողել է ամբողջ արտաքին քաղաքականությունը, հանձնել է Արցախը, այնպես է արել, որ մենք մենակ մնանք թուրքի ու ադրբեջանցու դիմաց։

«Նա քանդել է մեր բանակը, մեր փառապանծ գեներալներին նստացրել է բերդեր ու այդքանից հետո համարձակվում է ասել, որ այստեղ կանգնած հայրենասերները մեր երկրի անկախությանը վնասելու են»,- նշեց Մամիջանյանը։

Նմանատիպ նյութեր