1117 դիտում
19:11 24-09-2023
Նիկոլ Փաշինյանը ազգային անվտանգության սպառնալիք է․ Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․
«Նիկոլ Փաշինյանը ազգային անվտանգության սպառնալիք է, Հայաստանի ինքնիշխանության կործանման գլխավոր հրամանատարը։
Հերթական անգամ ներքին և արտաքին թշնամիներ փնտրելով և դրանց դեմ պայքարելով՝ նա ունի մեկ նպատակ՝ դառնալ Հայաստանի Հանրապետության վերջին ղեկավարը։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնության համար Հայաստանի ինքնիշխանությունը, անվտանգությունը բարձրագույն արժեք են, որոնք սակայն որևէ աղերս չունեն Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հետ։
Հայաստանի Հանրապետությանը առաջիկայում սպասվում են առավել բարդ մարտահրավներ, որոնց դիմակայման համար անհրաժեշտ է օր առաջ ունենալ Հայաստանի Հանրապետությանը նվիրված, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը ոչ միայն խոսքով, այլև գործողություններով բարձրագույն արժեք համարող, ժողովրդի կողմից ընտրված իշխանություն»,- գրել է նա։
Նմանատիպ նյութեր
1495 դիտում
23:27 24-10-2024
Փաշինյանը շահագրգռված չէ «հոկտեմբերի 27-ի» գործի բացահայտմամբ․ Մանե Թանդիլյան
Այս բաժնից
730 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
631 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
535 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին