211652_close_icon

Իշխանությունների առաջնահերթությունները շարունակում են հեռու մնալ անվտանգության համակարգի մարտահրավերներից․ Մանե Թանդիլյան

views-count1096 դիտում article-date 13:50 11-04-2023
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ադրբեջանական զինվորականների կողմից Հայաստանի սահմանն անցնելու  երեկվա միջադեպը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ 

Նույնիսկ եթե հավատանք մոլորվելու պաշտոնական վարկածին, պարզապես անթույլատրելի է այն փաստը,  որ ադրբեջանցին հայտնաբերվել է սահմանից 15֊20 կմ ներթափանցելուց հետո,  այն էլ ոչ անվտանգության մարմինների կողմից։ 

Միևնույն ժամանակ, հարկ է արձանագրել, որ հայ-ադրբեջանական արևմտյան սահմանը 30 տարի է՝ փոփոխությունների չի ենթարկվել, և անվտանգության մասով խնդիրները պետք է ունենան գրեթե զրոյական ռիսկ։ 

Հայաստանի անվտանգության համակարգի խոցելիությունը լուրջ խնդիրներ է առաջացնում ոչ միայն սահմանի, այլ նաև արդեն նույնիսկ սահմանամերձ չհամարվող բնակավայրերի համար։ 
Իշխանությունների առաջնահերթությունները շարունակում են հեռու մնալ անվտանգության համակարգի մարտահրավերներից՝ այդպես էլ չամրագրելով խաղաղության հասնելու միակ բանաձևը՝ ուժեղ և կայուն անվտանգության համակարգ։ 

Հայաստանն ունի մեկ առաջնային խնդիր՝ անվտանգություն, և բոլոր քայլերի վերջնակետը պետք է ուղղված լինի անվտանգության հզոր համակարգի ստեղծմանը»։

Նմանատիպ նյութեր