211652_close_icon
views-count41124 դիտում article-date 12:22 24-09-2023

Ձեզ բացակա չենք դնի․ Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում մեծ հանդիսավորությամբ բացվեց հուշարձան-պանթեոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փոքր Մանթաշ գյուղում մեծ հանդիսավորությամբ բացվեց հուշարձան-պանթեոն: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղադրված երեք խաչքարերը նվիրված են Հայոց Մեծ եղեռնի, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան պատերազմների զոհերի և իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած հայորդիների հիշատակին:

Նախաձեռնության հեղինակը և հովանավորը գյուղի ժողովուրդն է և Հայաստանից դուրս գտնվող, սակայն մշտապես գյուղի կողքին կանգնած Փոքր մանթաշցիները:

Խաչքարերը օծվեց Տեր Նարեկ քահանայի և Տեր Եղիշե քահանայի ձեռամբ: 

Հուշարձանների բացմանը ներկա էին Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, Փորք Մանթաշ գյուղի մանկավարժական կոլեկտիվը՝ դպրոցի տնօրենի գլխավորությամբ, բարձրաստիճան զինվորականներ, հյուրեր և համայնքի բնակիչներ:

Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 126+
126+

Նմանատիպ նյութեր