1486 դիտում
22:32 23-09-2023
Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում․ Լավրովը՝ ՀՀ-ում «ռուսական ազդեցությունը» թուլացնելու մասին
Հայաստանում կա ոչ կառավարական կազմակերպությունների հզոր լոբբի, որոնք փորձում են խաթարել Ռուսաստանի ազդեցությունը երկրում:
ՄԱԿ-ում ելույթին հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Այն, որ Հայաստանում, ինչպես նաև նախկին Խորհրդային Միության մի շարք այլ երկրներում, ընդհանրապես, կա հզոր լոբբի՝ ներկայացված հասարակական կազմակերպությունների մի շերտով, որը ստեղծված է, այդ թվում՝ արևմտյան բազմաթիվ հիմնադրամների միջոցով, որոնք նպաստում են Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների շահերին, և այդ շահերը Ռուսաստանի ազդեցությունն այնտեղ խաթարելն է, դա փաստ է»,- ասել է Լավրովը։
«Մենք դրան վերաբերվում ենք որպես արհեստականորեն բորբոքված կրքերի, գիտենք, թե ում է դա հետաքրքրում և ով է ղեկավարում: Ցավոք սրտի, Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում»,- հավելել է ՌԴ արտգործնախարարը:

Նմանատիպ նյութեր
1542 դիտում
15:41 12-02-2016
Հիմնարկությունից պարբերաբար գողացել է շուրջ 100 լ յուղ
3093 դիտում
13:56 18-05-2016
Նրանք, ովքեր փորձում են կեղտ լցնել գեներալ Մանվել Գրիգորյանի վրա, ջուր են լցնում Բաքվի ջրաղացին. ՀՀԿ խոսնակ
Այս բաժնից
1270 դիտում
09:32 30-01-2025
ԱՄՆ-ում մարդատար ինքնաթիռը բախվել է ռազմական ուղղաթիռին․ կան զոհեր
1114 դիտում
23:10 29-01-2025
Կասպից ծովի շրջանում աղետի ազդանշան ուղարկած Boeing-ը վայրէջք է կատարել Աստրախանում
1057 դիտում
22:23 29-01-2025
Սիրիան Ռուսաստանից պահանջում է արտահանձնել Բաշար Ասադին. Reuters